...
Օրգանիզմը սովորել է ինքնուրույն բուժել դիաբետը, բայց կա մի խնդիր. biostem.am
Շաքարային դիաբետով հիվանդները ստիպված են պահպանել խիստ սննդակարգ և կանոնավոր կերպով արյան մեջ գլյուկոզայի քանակն իջեցնելու համար ինսուլինի ներարկումներ անել: Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողները գտել են գլյուկոզայի վերահսկման ավելի պարզ և երկարատև միջոց. նրանք պարտադրել են ցողունային բջիջներին վերածվել ինքնուրույն և բնական եղանակով ինսուլին արտադրող բետտա-բջիջների: Շատ խոստումնալից է հնչում, որովհետև մարդիկ կարող են գոնե որոշ ժամանակով մոռանալ ներարկումների անհրաժեշտությունը կամ լիովին բուժվել: Սակայն նոր տեխնոլոգիան կարող է դառնալ այլ խնդիրների պատճառ:
Հետազոտության հեղինակ Ջեֆֆրի Միլլմանը հայտարարել է, որ իրենց, վերջապես, հաջողվել է գտնել դեղատոմս, որը ստեղծում է օպտիմալ ինսուլին արտադրող բջիջներ: Նոր բջիջների արդյունավետությունը ստուգվել է դիաբետով հիվանդ մկների վրա՝ նրանք չեն կարողացել ինքնուրույն ինսուլին արտադրել, բայց ներմուծված բջիջները կարողացել են ապահովվել նյութի այնպիսի քանակով, որը բավականին լավացրել է նրանց վիճակը: Ամենակարևորն այն է, որ ինսուլինի արտադրումը շարունակվել է մի քանի ամիս անընդմեջ այնպես, որ մկներին չեն պահանջվել ներարկումներ: Բացի այդ, նկատել են, որ ստեղծված բետտա-բջիջները դիաբետով օրգանիզմներում գործել են ավելի ակտիվ, քան նմանատիպ բջիջներն` առողջ մարդկաց օրգանիզմում:
Թվում էր, թե այդպիսի տեխնոլոգիան պետք է անմիջապես օգտագործվեր մարդկանց մոտ և թեթևացնելու նրանց կյանքը, բայց դա շատ վտանգավոր է: Բանն այն է, որ նոր բջիջների ներդրման համար անհրաժեշտ է թուլացնել օրգանիզմի իմունիտետը, որպեսզի այն չարտամղի բջիջներին, սակայն դա չափազանց վտանգավոր է մարդկանց համար: Բայց գիտնականներն արդեն գիտեն, ինչպես լուծել այդ խնդիրը:
Առաջին. բջիջները կարելի է տեղակայել ինչ-որ բավականին փոքրիկ ծակոտկեն գելանման միջավայրում, որպեսզի կանխվի իմուն բջիջների ներթափանցումը, բայց բավականին մեծ, որպեսզի հնարավոր լինի ինսուլինի դուրս գալը: Մյուս գաղափարը կայանում է նրանում, որ օգտագործվեն գեների խնբագրման գործիքներ՝ բետա-բջիջների գեներն այնպես փոխելու համար, որպեսզի նրանք իմպլանտացիայից հետո կարողանան «թաքնվել» իմունային համակարգից:
Կարո՞ղ են այս երկու լուծումներն արդյունավետ լինել, միայն ժամանակը ցույց կտա: Բարեբախտաբար, դիաբետի դեմ միջոցների հայտնաբերմամբ զբաղվում են նաև գիտնականների այլ խմբեր: Օրինակ, անցյալ տարվա սեպտեմբերին պարզվել է, որ հիվանդությունը կարելի է բուժել ընդամենը մեկ սպիտակուց բլոկադայի ենթարկելով:
Կարդացեք նաև
Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն